«Արդարադատության ռեֆորմի մասին որևէ խոսակցություն այլ բան չէ, քան ծաղր լսարանի հանդեպ». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Դիտում եմ ԲԴԽ նախկին նախագահի հարցազրույցը Սիվիլնեթին, որում նա հայտնում է, որ դեռևս գարնանն է ունեցել հրաժարական տալու մտադրություն, քանի որ, ուշադրություն՝ տեսել է, որ կորցրել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների աջակցությունը: Բարձրագույն դատական խորհուրդը չունի խորհրդարանական աջակցության որևէ կարիք: Ընդհանրապես, այդ ինստիտուտի գոյության կարևոր իմաստներից մեկն այն է, որ այն չպետք է ունենա այդպիսի աջակցության որևէ կարիք: Խորհրդարանական աջակցության կարիք պետք է ունենա գործադիր իշխանությունը: Դատական իշխանության անկախության կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ չունենա իշխանության որևէ այլ թևի՝ օրենսդիրի, թե գործադիրի աջակցության կարիք: Իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանում իրական պատկերը բոլորովին այլ է, և ամենաբարձրաստիճան մակարդակով կարող է անկաշկանդ ազդարարվել, որ վարչապետի «խնդրանքով» ԲԴԽ նախագահը ներկայացնում է հրաժարական, իսկ հրաժարականի տեքստում էլ շնորհակալություն հայտնվի վարչապետին՝ «այդ բարձր պաշտոնն իրեն վստահած լինելու համար»: Այս պայմաններում արդարադատության ռեֆորմի մասին որևէ խոսակցություն այլ բան չէ, քան ծաղր լսարանի հանդեպ: Միևնույն ժամանակ, ինչպես արտահայտվել եմ, Հայաստանում արդարադատությունը ունի հանրային, և չունի քաղաքական պահանջարկ: Իսկ դա նշանակում է, որ հանրային պահանջարկը չունի քաղաքական կապիտալիզացիայի հնարավորություն: Ցանկացած իշխանություն արդարադատության համակարգը դիտարկելու է հետևյալ տրամաբանությամբ՝ եթե ես այն չդարձնեմ իմ գործիքը, այն դառնալու է ընդդիմության գործիք: Այս խնդիրը իրապես խորքային լուծում ստանալու համար պահանջելու է էվոլյուցիոն մեծ ընթացք: 2018-ից հետո, որքան էլ չհնչի տարօրինակ, այդ հարցում արձանագրվել է էական հետընթաց»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Թաղապետարանների աշխատակիցները «գործուղվել են» ավտոբուսներ
2817:36Սիրիայի նոր ղեկավարն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև կնոջ հետ (տեսանյութ)
5417:20«100 դրամդ քեզ պահի, գժվցրիք արդեն». վեճ՝ ավտոբուսում (տեսանյութ)
5417:12«Քանի՞ տարի քաղաքապետ եղաք, ինչո՞ւ Գազելները չփոխեցիք ավտոբուսներով». քաղաքացին՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
5316:54Արմեն Սարգսյանի սպանությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը (տեսանյութ)
7416:43«Վարորդն իջել է ավտոբուսից, ասել՝ շեֆությունը գալիս է, ձեր բողոքն իրենց արտահայտեք». ուղևոր (տեսանյութ)
6416:18