Թբիլիսիում շարունակվում է հակակառավարական հանրահավաքը, Ռուսթավելի պողոտան փակ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Թբիլիսիում շարունակվում է հակակառավարական հանրահավաքը. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ փակելով Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքը։ Ժամանակ առ ժամանակ լսվում են ճայթռուկների պայթյունների ձայներ: Ցուցարարները պարզել են Վրաստանի և Եվրոմիության դրոշները, ինչպես նաև կառավարության հրաժարականը և կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացումը պահանջող պաստառներ։ Հանրահավաքին նախորդած ուսանողական երթը նույնպես շարժվել է դեպի խորհրդարանի շենք։ Խորհրդարանից դուրս ուժեղացված ոստիկանական ուժեր կան, որոնք հսկում են ինչպես շենքը, այնպես էլ դրա շրջակայքը։ Ներկա պահին ոստիկանների հետ բախումներ չկան, տարածքում հատուկջոկատայիններ կամ ծանր տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ, չեն երևում: Հիշեցնենք, որ բողոքի նոր ալիքը Վրաստանում սկսվեց նոյեմբերի 28-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության որոշման մասին՝ չբանակցել ԵՄ-ին անդամակցելու մասին մինչև 2028 թվականը և հրաժարվել ԵՄ-ից ստացվող բյուջետային բոլոր դրամաշնորհներից։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
