«Կիևն ինքը պետք է որոշի ՌԴ-ի հետ խաղաղության համար զիջումների հարցը». Ջեյք Սալիվան
![]() Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի հրաժարվել տարածքներից՝ հակամարտությունը լուծելու համար։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը ABC հեռուստաալիքի եթերում։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան ինքն է որոշում իր ճակատագիրը, և նրա ճակատագիրը չի կարող պարտադրվել դրսից, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից: Զելենսկին պետք է խոսի, պետք է դա անի, քանի որ մենք խոսում ենք նրա երկրի մասին»,- ասել է Սալիվանը: Սալիվանի խոսքով՝ Կիևը հասկանում է, որ, ի վերջո, հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով։ «2024 թվականի ընթացքում մենք ակտիվորեն շփվել ենք Զելենսկու և նրա թիմի հետ, քննարկել, թե կոնկրետ ինչպիսին կարող են լինել այդ բանակցությունները»,- հավելել է ԱՄՆ-ի առաջնորդի օգնականը։ Նոյեմբերի 29-ին Sky News-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հավանական է համարել, որ հակամարտության «թեժ փուլը» դադարեցվի, եթե Կիևի կողմից վերահսկվող տարածքները վերցվեն ՆԱՏՕ-ի «հովանոցի տակ»։ Սա Զելենսկու առաջին հայտարարությունն է 2022 թվականի փետրվարից ի վեր այն մասին, որ նա պատրաստ է դադարեցնել հակամարտությունը՝ առանց կորցրած տարածքները վերադարձնելու։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
