«Սա պատահական պատասխան չէր, այլ կանաչ լույս՝ Ալիևին»․ Գայանե Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված՝ ռազմավարական դաշնակից Պուտինն այսօր վստահորեն հայտարարեց, որ «Հայաստանի դեմ որևէ արտաքին ագրեսիա չի եղել», իսկ դե ԼՂ մասով «ՀԱՊԿ-ը որևէ պարտավորություն չուներ»։ Կարող էինք, իհարկե, անտեսել արյունարբու հանցագործի բարբաջանքը, բայց ցավոք կասկածներ ունեմ, որ սա զուտ պատահական պատասխան չէր պատահական հարցի, այլ հերթական հաստատումը և կանաչ լույսը իր դաշնակից Ալիևին, որ Ջերմուկն էլ, մնացյալ օկուպացված տարածքներն էլ չենք ընդունում որպես ՀՀ սուվերեն տարածք, հանգիստ կարող ես միջանցքի հարցը լուծել։ Ի վերջո, Արցախի գինն Ալիևը դեռ պարտք է։ Հայաստանում կա՞ն դեռ մարդիկ կամ ուժեր, որ պնդում են, թե՝ լավ չեք դիմել ՀԱՊԿ-ին, սխալ դրույթով եք դիմել, լավ նամակ չեք գրել կամ սորոսական եք, դրա համար ՀԱՊԿ-ը կամ ռուսները չեն օգնել, եթե կան, ուրեմն այլևս ժամանակն է ուղղակի բացահայտ ասելու, որ ձեր համար էլ Ջերմուկը Հայաստան չէ, այլ տարբերակ չկա»։ Աղբյուրը` Գայանե Աբրահամյան |
«Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները». Նիկոլ Փաշինյան
17900:18Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից տեղեկատվական արտահոսքի, բարոյական նորմերի խախտումների պատճառով
17700:12Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ գնաց նախագահին ու չեղարկեց արտակարգ դրությունը
356Երեկ, 21:30Հովիկ Աղազարյանին ՔՊ կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից
212Երեկ, 21:06«Հետաքրքիր է, որ Վրաստանի եվրոինտեգրման գործընթացի կասեցումը նոր չի տեղի ունեցել». Վահե Սարգսյան
189Երեկ, 19:30Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
204Երեկ, 19:12