Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.

«Օյմյակոնում՝ աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է -71,2° ցուրտ»․ Լևոն Ազիզյան

70
Երեկ, 22:24
«Օյմյակոնում՝ աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է -71,2° ցուրտ»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտե՞ք, թե ամենացածր ջերմաստիճանը ո՞րքան է գրանցվել բնակավայրում։ Այն կազմում է -71,2 աստիճան Ցելսիուսի սանդղակով ցուրտ և գրանցվել է Օյմյակոնում՝ աշխարհի ամենացուրտ բնակավայրում։

Օյմյակոն անվանումը նշանակում է «Ջուր, որը չի սառչում»՝ պայմանավորված Ռուսաստանի Արևելյան Սիբիրում գտնվող գյուղի մոտ տաք աղբյուրների առկայությամբ։

Սախայի Հանրապետության այս փոքրիկ գյուղը, որի բնակչությունը 450-ից մի քիչ ավելի է, այս անսովոր ջերմաստիճանի ռեկորդակիրն է:

Իհարկե, սա ավելի տաք է, քան Անտարկտիդան, որտեղ գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -91 աստիճան ցելսիուսի սանդղակով զրոյից ցածր»:

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան