«Քաղաքապետը պետք է լինի գյումրեցիների նախընտրելին»․ Գևորգ Պապոյան
«Գյումրիում ստիպված ենք նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, ընդ որում, պետք է օրենսդրական ևս մեկ փոփոխություն անենք դրա համար։ Եթե որևէ փոփոխություն չանենք, կստացվի քաղաքը պետք է առանց կառավարման մնա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գյումրիում նախնական ընտրություններ կանցկացվեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։ «Մենք ինքներս հակված ենք եղել նրան, որ չգնանք դրան։ Մենք չէինք պատրաստվում օրենքից շեղվել, բայց վարչապետը պետք է Գյումրիում նշանակի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մենք ուզում ենք նշանակել այն մարդուն, ում գյումրեցիները կցանկանան տեսնել։ Իհարկե համախոհության տեսանկյունից այդ անձը պետք է համապատասխանի մեզ, բայց միևնույն ժամանակ նա պետք է անցնի այդ ընտրական փուլով և լինի գյումրեցիների նախընտրելին»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ Գյումրիում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հաղթած ուժն անպատասխանատվություն է դրսևորել գյումրեցիների և համայնքի նկատմամբ, ուստի միակ ելքն այն է, որ գյումրեցիները պետք է կրկին գնան ընտրական տեղամաս, ընտրեն իրենց ավագանուն և համայնքի ղեկավարին։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18