Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Պատժվում են ոչ այնքան կոռուպցիայի, որքան կերածը Նիկոլի հետ չկիսելու համար». Նաիրի Հոխիկյան

115
Երեկ, 20:30
«Պատժվում են ոչ այնքան կոռուպցիայի, որքան կերածը Նիկոլի հետ չկիսելու համար». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հրապարակ»-ը գրել էր, որ կալանավորվել է ՏԿԵ նախարարության Ճանապարհային դեպարտամենտի նախկին ղեկավար Գոռ Ավետիսյանի հայրը, ինչն ուղիղ կապված է հենց այդ նախարարության հետ։
Այդ տղան իր յուղոտ պաշտոնից դեռ ամռանն էր հեռացել, ու այն ժամանակ ոլորտի մասնագետներն ասում էին, որ ճանապարհների ասֆալտապատման գործի մեջ այնքան փող են տակովն արել, որ հիմա կարծես կոկորդին է կանգնել, իսկ պատժվում են ոչ այնքան կոռուպցիայի, որքան կերածը Նիկոլի հետ չկիսելու համար։
Պարզվում է՝ ճանապարհային դեպարտամենտի նախկին պետի հորը գաղտնալսել է իշխանությունը և պարզել, որ նա այլ գործընկերների հետ առերևույթ զբաղված է ատկատներով ու պետությունից փողեր տանելով։ Մենակ չի եղել։
Կարծում եմ՝ առաջիկա օրերին խուզարկություններ ու նոր կալանավորումներ կլինեն նաև Գեղարքունիքի մարզի հատկապես Մարտունու շրջանում՝ հաշվի առնելով, որ Գոռ Ավետիսյանը այնտեղից է, իսկ տեղացիները լավ գիտեն, թե Մարտունուց ովքեր են ակտիվ ներգրավված ասֆալտի պետական պատվերով յուղոտ բիզնեսի մեջ։
Մարտունու շրջանից առնվազն երկու հոգի իրենց նեղ շրջանակով վերջին 2 տարիներին գերհարստացել են և իշխանության հովանավորչությամբ։ Ու քանի որ ագահության պատճառով Նիկոլի հետ չեն կիսվել, ապա դաժան օրեր են սպասվում նաև նրանց»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան