«Կասեն` վայ-վույ, մինչդեռ երեխաները կշարունակեն օգտագործել նմանատիպ մթերքներ»․ Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և կարագի մեջ հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է քաղաքապետարանի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում։ Սա առաջին դեպքը չէ։ Առանց վերահսկողության մեթոդաբանության մշտապես էլ եղել և լինելու են նման դեպքերը։ Ամեն անգամ կհայտարարեն, որ հայտնաբերել են, ամեն անգամ բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, մինչդեռ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել նմանատիպ մթերքներ։ Ինչպե՞ս է պետք կանխարգելել, ո՞ր օղակների փոխգործակցությամբ, հանրային վերահսկողության ի՞նչ գործիքակազմեր է պետք ներդնել, այս ամենը վիդեո տարբերակով մանրամասն կներկայացնեմ վաղը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ առաջարկությունը ներկայացրել եմ դեռևս հեռավոր 2015 թվականին, որը բազմիցս շրջանառվել է տարբեր գերատեսչություններով, ոչ մի առարկություն չի եղել, բայց մեթոդը մինչ օրս ներդրված չէ»։ Աղբյուրը` Բաբկեն Պիպոյան |
«Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
6712:36«549 մլն 706 հազար դրամ կծախսվի Երևանի ամանորյա միջոցառումների և ձևավորման աշխատանքների համար»․ Սուրեն Գրիգորյան
6512:00Արմեն Ղազարյանը (Պզո) արդարացվել է
6811:48«Ինչպե՞ս էր մասնավորի ձեռքում տրանսպորտը շահույթով աշխատում, իսկ համայնքային դառնալուց հետո՝ վնասով»․ Արմենակ Դանիելյան
7711:36Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6611:18«Եթե ԱՄՆ-ն կրճատի օգնությունը, Ուկրաինան կարող է պարտվել». Զելենսկի
17311:00