Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Ծիծեռնակաբերդում բարձրանալու է Թուրքիայի դրոշն, իսկ ՀՀ բանակայինները հոտնկայս լսելու են Թուրքիայի օրհներգը». Տիգրան Քոչարյան

135
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 19:18
«Ծիծեռնակաբերդում բարձրանալու է Թուրքիայի դրոշն, իսկ ՀՀ բանակայինները հոտնկայս լսելու են Թուրքիայի օրհներգը». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը և հայ զինվորականները ոտքի են կանգնելու դրա տակ։
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները, քանի որ այդ առաջնությունում պետք է հաղթի Թուրքիայի հավաքականը։
Ծիծեռնակաբերդ բլուրում, ՄՀՀ-ում բարձրանալու է Թուրքիայի դրոշը, հնչելու է օրհներգը, իսկ մասնակիցները, այդ թվում և ՀՀ բանակայինները, հոտնկայս այն լսելու են։
Ահա, այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արման Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին՝ մասնակցելու այս առաջնությանը։
Հայաստանը հյուրընկալելու է առաջնությունը նոյեմբերի 20–22–ին»:

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան