«Ո՛չ 300 դրամին». «Մայր Հայաստան» խմբակցությունն ակցիա իրականացրեց
«Մայր Հայաստան» խմբակցությունն ակցիա իրականացրեց Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ դեմ արտահայտվելով քաղաքային տրանսպորտի թանկացմանը․ «Քաղաքային ոչ լեգիտիմ իշխանությունը որոշել է հունվարի 1-ից թանկացնել քաղաքային ուղեվարձի գինը մինչև 300 դրամ։ Որքան էլ փորձեն տարբեր ձևակերպումների, խուճուճ փաթեթների միջոցով քողածածկել իրենց որոշման բուն էությունը, մենք պնդում ենք, որ գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ մայրաքաղաքի բնակիչների և մայրաքաղաք այցելած քաղաքացիների համար։ Փաստերի ճնշման տակ իշխանություններն ընդունում են, որ կա ստվերային շրջանառություն քաղաքային տրանսպորտի ոլորտում։ Տարբեր հաշվարկներով այդ ստվերն օրական կազմում է 80 հազար դոլար կամ տարեկան մոտ 30 մլն դոլար։ Քաղաքային տրանսպորտի գինը սոցիալական խնդիր է և չի կարելի բիզնես մտածողությամբ մոտենալ հարցին։ Օրական 550 հազար ուղևորի կանխավարկածը և ներկայում տրամադրվող դոտացիայի չափը թույլ է տալիս եզրակացնել, որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է, ինչը հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում»,- ասաց Մանուկ Սուքիասյանը՝ հայտնելով, որ «Մայր Հայաստան»-ը սկսել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ։ |
«Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
6712:36«549 մլն 706 հազար դրամ կծախսվի Երևանի ամանորյա միջոցառումների և ձևավորման աշխատանքների համար»․ Սուրեն Գրիգորյան
6512:00Արմեն Ղազարյանը (Պզո) արդարացվել է
6811:48«Ինչպե՞ս էր մասնավորի ձեռքում տրանսպորտը շահույթով աշխատում, իսկ համայնքային դառնալուց հետո՝ վնասով»․ Արմենակ Դանիելյան
7711:36Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6611:18«Եթե ԱՄՆ-ն կրճատի օգնությունը, Ուկրաինան կարող է պարտվել». Զելենսկի
17311:00