«Մոլերում ավելի բարձր զեղչեր կան, քան դուք եք տալիս դպրոցականներին և ուսանողներին»․ Պեդրո Զարոկյան
«20% զեղչ եք տալիս դպրոցականներին և նպաստառուներին, 15%՝ ուսանողներին, 30%՝ թոշակառուներին։ Ցանկացած պահի գնաք մոլեր, կոշիկների և շորերի խանութներում ավելի բարձր զեղչեր կտեսնեք, քան դուք տալիս եք դպրոցականներին և ուսանողներին. այնտեղ 50-60% զեղչեր կան»,- այսօրվա նիստի ժամանակ ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով Երևանի հանրային տրանսպորտից օգտվողների համար սահմանված արտոնությունների փաթեթին։ Ըստ պատգամավորի՝ քաղաքապետարանը բազմաթիվ անիմաստ ծախսեր է կատարում՝ փոխարենը ստիպելով քաղաքացիներին ավելի բարձր վճարել տրանսպորտի համար․ «Մեր փողերով ձեզ վերջերս 2,5 մլն դոլարի պարգևավճարներ եք տվել ու գաղտնի եք պահում, թե ով որքան է ստացել։ 60 հազար դոլար ծախսել եք քաղաքապետարանում հյուրերի 40 քմ սենյակի վերանորոգման համար»,- ասաց Զարոկյանը՝ թվարկելով մի շարք ծախսեր։ |
«Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
6712:36«549 մլն 706 հազար դրամ կծախսվի Երևանի ամանորյա միջոցառումների և ձևավորման աշխատանքների համար»․ Սուրեն Գրիգորյան
6512:00Արմեն Ղազարյանը (Պզո) արդարացվել է
6811:48«Ինչպե՞ս էր մասնավորի ձեռքում տրանսպորտը շահույթով աշխատում, իսկ համայնքային դառնալուց հետո՝ վնասով»․ Արմենակ Դանիելյան
7711:36Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6611:18«Եթե ԱՄՆ-ն կրճատի օգնությունը, Ուկրաինան կարող է պարտվել». Զելենսկի
17311:00