«Նոր Հաճնի կամուրջն ունի լրջագույն խնդիրներ». Գնել Սանոսյան
![]() «Հայաստանում չկա գիտելիք, չկա մասնագետ, որ երբևէ գոնե մեկ անգամ արել է այն աշխատանքը, ինչը հիմա արվում է, և ինչքան էլ տեղին է դժգոհությունը, բայց մենք չենք կարող կամուրջը բացել, հետո փակել: Կամուրջն ունի լրջագույն խնդիրներ և պետք է լրջագույն հիմնանորոգման ենթարկվի: Այդ մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Ըստ նրա, Հայաստանի ամենաերկար կամուրջը մետաղական է, և առաջին անգամ է այդ մեթոդով, մասշտաբով և ծավալով հիմնանորոգվում: «Բացելուց հետո պարզվեցին մի շարք այլ հարցեր, որոնք նախագծով չկային, որովհետև կամուրջներն ինչով են տարբերվում ճանապարհներից, որպես կանոն, կամուրջներն ունենում են նախնական նախագիծ, իսկ հիմնական նախագիծը լինում է այն ժամանակ, երբ կամրջի վրա առկա շերտերը հեռացվում են, նոր երևում է՝ կամուրջն ինչ աստիճանի վնասվածություն ունի, և ինչ չափի աշխատանք է պետք անել: «Այս կամրջի պարագայում անհրաժեշտ են եղել օգտագործել այնպիսի նյութեր, որոնք Հայաստանում չկան, և շինարարական ընկերությունը բախվել է այդ դժվարության հետ, որ այդ նյութերը պետք է ներմուծել: Ընդ որում՝ խոսքը 1 սանտիմետր հաստությամբ բիտումապատ ռուլոններով նյութի մասին է (իզոգամ են ասում՝ եթե բառը ճիշտ եմ գործածում): Բայց դա շատ հատուկ նյութ է, 1 սանտիմետրանոցը չեն գտել, հիմա 2, 0.52 սանտիմետրանոց շերտ են անում, կրկնակի են անում, որպեսզի կարողանան անել այն առաջադրանքը, ինչը նախագծով տրված է: Ուզում եմ ասել՝ կան որոշակի խնդիրներ»,- բացատրեց նախարարը: |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
17410.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
24309.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
18707.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
18907.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
21606.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20129.06.2026, 16:54
