«Ռազմարդյունաբերության ոլորտը սկսել է նորից շնչել»․ Անդրանիկ Քոչարյան
ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը լիագումար նիստից առաջ քննարկվել էր մշտական հանձնաժողովների նիստերում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակիրճ ներկայացրեց ուժային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը։ Անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտին՝ նշեց, որ այն զարգացման փուլում է․ «Գայթակղությունը շատ մեծ է, որպեսզի ասենք, որ այդտեղ հաջողել ենք։ Ոլորտը սկսեց նորից շնչել, երբ կառավարությունը որոշեց հատկացումներ կատարել։ Սովետական տարիներին այդ ոլորտը բավականին հաջողված է եղել, որը կորցրել էինք և ռեսուրսները փոշիացվել էին։ Հիմա այդ ռեսուրսների վերականգնման և արդիականացման ծրագրեր են իրականացվում, զարգանում է ոլորտի հետ կապված գիտությունը, ինչն անզեն աչքով էլ տեսանելի է»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ արտադրողներին ևս մեծ հնարավորություն է տրվում ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ |
«Տարին սկսեցի 25 կմ հեծանվավարմամբ, վատ չի, չէ՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը վիրավորել է Ալիևին ու Էրդողանին
128Երեկ, 16:00«Ո՞րն է հայերիս՝ 2025-ի թիվ մեկ անելիքը»․ Հովհաննես Ավետիսյան
132Երեկ, 13:12«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև
144Երեկ, 12:36Հունվարի 1-ից Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը
199Երեկ, 12:30«Հայ քաղաքական մտքի պատմության ամենախորքային ձևակերպումներից մեկի հեղինակը Վանո Սիրադեղյանն է»․ Թաթուլ Հակոբյան
129Երեկ, 11:06