54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևը։ Բանաձևի համահեղինակներից է նաև Հայաստանը։ Բանաձևի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ նման գործելակերպի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան և այլն։ Հայաստանի այս դիրքորոշումն ուշագրավ է արտաքին վերջին զարգացումների համատեքստում։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
1609:36ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
2109:30Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
2509:24ՔՊ-ականները բյուջեի քննարկումը վերածել են վարչապետին քծնելու արարողության․ «Հրապարակ»
2509:18«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
2509:12Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»
2409:06