«Ի՞նչ վատ սկիզբ կլինի, եթե Թրամփի աջակցությամբ խաղաղության պայմանագիր ստորագրվի»․ Վահագն Ալեքսանյան
«Պետք է ավելի մեծ ջանք գործադրել, որպեսզի կարողանանք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ էլ ավելի բարձր մակարդակի հասցնենք, շարունակենք ռազմավարական գործընկերության մասին երկխոսությունը։ Ես չեմ կարծում, որ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում խոչընդոտ է կամ առհասարակ խանգարող հանգամանք է՝ հաշվի առնելով նաև Թրամփի վերջին հայտարարությունները՝ կապված Հայաստանի, հայերի հետ․․․ Հիմնական գործոնը պետք է ընկալել երկու սուվերեն պետությունների միջև հարաբերությունը արտաքին քաղաքական»»,- «Ազատության» հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Բայդենը խոսում էր համարձակ նախաձեռնության՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, Թրամփը չի հայտարարել նման ծրագրերի մասին՝ Ալեքսանյանը նշեց․ «Չի հայտարարել, բայց հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որ իր նախագահության օրոք աշխարհում պատերազմներ չլինեն։ Եվ ինչո"ւ ոչ։ Ի՞նչ վատ սկիզբ կլինի, մեկնարկ կլինի նրա աջակցությամբ, օրինակ, որպեսզի նա ևս փորձի ներազդել գործընթացների վրա, և նաև նրա աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ի"նչ վատ մեկնարկ կլինի»։ |
«Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ հետևանքներ է ունենալու». Արմեն Այվազյան
4419:42«ԱՄՆ-ի ու Վրաստանի ժողովուրդները կամք են դրսևորել, իսկ Հայաստանի ժողովուրդը հանձնվել է». Ստեփան Դանիելյան
4618:42«Առաջիկա շաբաթներին Նիկոլը մեծ քանակի ռուսական օճառի կարիք է ունենալու»․ Նաիրի Հոխիկյան
5117:36«Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցի օրոք ԱՄՆ-ում հաջողություններ չենք ունեցել»․ Ոսկան Սարգսյան
5117:30«Այն քչերից եմ, ով ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի դեսպանի արարքին»․ Ստեփան Դանիելյան
5317:00«Պուտինը չի ծրագրում շնորհավորել Թրամփին». Պեսկով
9916:18