Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

«Ճիշտը Հայաստանի համար զոհվածների հատուկ օր ունենալն է». Գեղամ Նազարյան

35
Այսօր, 13:06
«Ճիշտը Հայաստանի համար զոհվածների հատուկ օր ունենալն է». Գեղամ Նազարյան

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու նշել սեպտեմբերի 27-ին։

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գեղամ Նազարյանը նշեց. «Ծանոթացել եմ կառավարության դիրքորոշման հետ, այն է՝ ձեռնպահ մնալ իմ առաջարկի ընդունումից: Կառավարության դիրքորոշման մեջ նշված է. «Արդեն ունենք Բանակի օր՝ հունվարի 27-ը, այդ օրը գնում ենք Եռաբլուր և նոր օրվա կարիք չկա: Դա ինձ համար անընդունելի է: Ընդհանրապես, իմ համոզմամբ, չի կարելի զոհված, նահատակված մարդկանց օրը խառնել երկրի վրա ապրող մարդկանց օրվա հետ։ Կառավարությանը կոչ եմ անում փոխել իր դիրքորոշումը։ Երկու ամսով հետաձգում եմ այդ նախագիծը։ Կարծում եմ՝ երկու ամսում կկարողանամ կառավարությանը համոզել այս հարցում. ճիշտը հատուկ օր ունենալն է, և, ի վերջո, այս մեծ անարդարությունը վերացնելը»,- նշեց Նազարյանը։

«Ճիշտը Հայաստանի համար զոհվածների հատուկ օր ունենալն է». Գեղամ Նազարյան