«Հայաստանում իրավունքները կոպտորեն խախտվում են». Իրինա Գասպարյան
«Իմ նախագիծը վերաբերում է ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների հարաբերությունների կարգավորմանը. Հայաստանում կոպտորեն խախտվում են իրավունքները, իսկ Կառավարության պատասխանում գրված է, որ կարող են կարգավորել օրենսդրական նորմատիվ ակտերով: Առաջարկում եմ 2 ամսով հետաձգել, երևի թե Կառավարությունը կարողանա կարգավորել, իսկ եթե չկարգավորի, նախագիծը նորից կներկայացնենք»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը՝ անդրադառնալով իր հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին: Արդարադատության նախարարի տեղակալ Արմինե Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց. «Գտնում ենք, որ նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններն առարկայազուրկ են և առաջարկում ենք այն հանել շրջանառությունից»: Հարությունյանը հավելեց, որ քանի որ հարցը վերաբերում է ազգային փոքրամասնությունների կրթական գործընթացներին, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների համար պետք է համագործակցել ԿԳՄՍ-ի հետ: Նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվեց: |
«Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան
1010:12ԱԺ-ում շարունակվում է 2025-ի պետբյուջեի նախագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1610:00Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
1809:48Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին
4309:18«Չարի վերջը մոտենում է». Անդրանիկ Թևանյան
2409:12«Ադրբեջանը շպագատ է իջել». Ստեփան Դանիելյան
2209:06