«Ա՛յ ընդդիմություն, ոնց եմ ես ձեզանից զզվում»․ Լուսինե Հարոյան
87
Երեկ, 15:00
Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը օրենք է անցկացնում, որով ընտրությունների ցանկացած պահին, անգամ ձայները հաշվելու պահին կարող է ռազմական դրություն մտցնել ու 0-ացնել ընտրությունների արդյունքները: Կարճ ասած՝ եթե արդյունքը իր օգտին չէ, պարզապես չեղարկում է: Ամենախնդալուն, որ դա արդեն սուսուփուս անցել է առաջին ընթերցմամբ: Նկատեք, ոչ մի ընդդիմադիր պատգամավեր (բառը սխալ չեմ գրել, սրանք իրոք ավեր են) բառ անգամ չի ասում այս մասին, ոչ մի լրատվական չի գրում այս մասին: Մինչդեռ սա իր աղետի մասշտաբով համեմատելի չէ անգամ նիկոլի գործած ամենածանր մեղքի հետ: Նիկոլն ուզում է հավերժացնել իր իշխանությունն ու մնալ ցմահ, Հայաստանը դարձնել Հյուսիսային Կորեա, որտեղ իր նման արևը՝ լաքոտ ատամներով ու հոտած կեպիով կծագի ամեն օր, կեղտակոլոլ ժեխը օրգազմ կապրի այդ տեսարանից, իսկ իր իշխանությունը կփոխանցվի սեռական ճանապարհով կամ իր նողկալի отпрыск-ներից մեկին: Քանի որ նիկոլն ու աննան հիանալի գիտակցում են, որ իշխանական աթոռը իրենց գարշելի ֆիզիկական գոյության միակ երաշխիքն է: Նկատեք նաև, որ այս աղետալի վերջը կարելի է կանխել, եթե ընդդիմությունը լրիվ կազմով վայր դնի մանդատները, որովհետև միայն մեկ կուսակցությամբ խորհրդարանը պարզապես նոնսենս է, և նրա ընդունած կամ հաստատած ոչ մի որոշում լեգիտիմ չէ: Կարիք կա՞ հարցնելու՝ արդյոք ընդդիմությունը վերջապես ամոթ, մի կաթիլ հայրենասիրություն կդրսևորի: Իհարկե ոչ։ Բազմիցս համոզվել ենք: Ստեղ մի հատ տուշ՝ արա, այ ընդդիմություն, ոնց եմ ես ձեզանից զզվում։ Մի հատ էլ տուշ, հատուկ տուշ U.S. Embassy Yerevan-ին ու embassy.am-ին, որոնք բազմիցս հանդես են եկել Հայաստանում նիկոլաժողովրդավարությանն աջակցելու կոչերով: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին՝ նույն ժողովրդավարությունից եմ ցանկանում ձեր երկրներին. ավելին՝ ձեզ ցանկանում եմ արամ հովհաննիսյանի նման ոստիկանապետ, վահե ղազարյանի նման ՆԳՆ, աբազյանի նման ԱԱԾ պետ, արաբաթ միրզոյանի նման ԱԳՆ, անահիտ մանասյանի նման ՄԻՊ, արգիշտ քյարամի նման քննչականի պետ, բա չքնաղ դատավորները... Ու ընդհանրապես, ձեզ շատ-շատ ցանկանում եմ ու մաղթում, որ ձեր երկրներում էլ հաստատվի նիկոլաժողովրդավարություն: Դեռ երբեք, երբեք ժողովրդավարությունն այսքան չի պախարակվել, այսքան նողկալիորեն ցույց չի տվել իր դեմքը, դեռ երբեք ձեր գործունությունն այսքան չի վարկաբեկվել Հայաստանում, որքան ձեր պաշտպանյալ նիկոլաժողովրդավարության օրոք: Ընենց որ դվայնոյ տուշ»։