«Սա կառավարման տոտալ ֆիասկո է»․ Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Լսեցի քաղաքային իշխանութրան անդրադարձը մետրոյի կոլափսին։ Սա կառավարման տոտալ ֆիասկո է, բայց չկա ինքնաքննադատում, հակառակը, իշխանության զուգահեռ իրականության մեջ, ձյունը «ֆեյսբուքում էր», «ոջլոտ» ծառերը «փայլուն» փոխարինվեցին «գեղազարդ» օտարածիններով, որոնք «արդեն հատվածների բարձրության են», Երևանում օդի աղտոտումը «լեգենդ է» (երեկոյան 117 չափիչ սարքերից 116-ը ֆիքսել են փոշու բարձր մակարդակ), մետրոյում մարդկանց առողջության հաշվին ներդրված «բարեփոխման» ծրագրի արդյունքում, առաջացան հսկայական կուտակումներ, որոնց միջոցով՝ ըստ քաղաքապետի, «վերհանում են խնդիրներն ու բացերը» (սովորաբար, փորձագետները, մասնագետները նախապես դրանք կանխատեսում և չեզոքացնում են՝ գրագետ լուծումներով), երկու ժամ տևող անձրևներն էլ «աննախադեպ» են Երևանի պատմության մեջ… Հայցեք երևանցիների ներողամտությունը, քանզի կառավարում եք նրանց առողջության, կյանքի և հարկերի հաշվին… Ասում ենք, ԳՆԱՑԵՔ…»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |
«Ստեփանակերտի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ». Դավիթ Սարգսյան (լուսանկար)
1921:54ՄԻՊ-ը քննադատել է այսօրվա ակցիան
2721:42«Թեհրանն անպատասխան չի թողնի». իրանցի գեներալ
3621:24««Թել Սել»-ը որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3920:54«Ռուսաստանի Դաշնությունը զորքերը հանել է Կալինինգրադի մարզից». Լիտվայի ՊՆ
4920:36«Բիզնեսը «շառից» հեռու պահելու ու Նիկոլի հանցակցությունը կիսելու ընթրիք». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3920:06