Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ.

«Սպասելի է, որ ՔՊ-ն պաշտոնանկ կանի բոլոր այն համայնքապետերին, որոնք ՔՊ-ից չեն»․ Թաթուլ Հակոբյան

91
Երեկ, 17:42
«Սպասելի է, որ ՔՊ-ն պաշտոնանկ կանի բոլոր այն համայնքապետերին, որոնք ՔՊ-ից չեն»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանում՝ հաջորդ ընտրություններում:
Դրա հիմքը արդեն դրվում է, և այն տեղերում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, ջախջախվում է տեղական ինքնակառավարումը:
Գորիսի, Ալավերդու, Գյումրիի դեպքերը դրա ապացույցն են:
Սպասելի է, որ առաջիկայում ՔՊ-ն պաշտոնանկ անի բոլոր այն համայնքապետերին, որոնք ՔՊ-ից չեն:
Քրեական գործեր միշտ էլ կարելի է կարել, եթե չափերի մեջ չմնան»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան