«Կայանման հարցը էս քաղաքը վարի ա տալիս»․ Հակոբ Կարապետյան
![]() Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հիշում ե՞ք Վոլանդը որ ասում էր՝ մոսկվացիները նույնն են մնացել, բայց բնակարանային հարցը փչացրել է նրանց։ Հիմա մեր Երևանն ա՝ մարդիկ մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ՝ նույնն են, բայց կայանման հարցը էս քաղաքը վարի ա տալիս բառի ամենակոնկրետ իմաստով։ Լուսանկարում Կորյուն-Մաշտոց անկյունն է՝ քաղաքի ամենակարևոր կետերից մեկը, կրթամշակութային, տուրիստական, տրանսպորտային և այլ առումներով։ Բայց էստեղ մի ահավոր փնթի, զզվելի վիճակ ա տիրում, ու ոչ միայն պոլիտեխի ուսանողների ծխած բիչոկների ու խմած կոֆեի բաժակների պատճառով, այլև առաջին հերթին, կայանման քաոսի։ Ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, Օպել, Գազել և այլն, երրորդ շարք են կայանում, ուղղահայաց, հորիզոնական, անկյունագծով, ով ոնց կարում ա։ Ու դա էն դեպքում, որ ամեն քայլափոխի կայանումն արգելող նշան կա։ Կարճ ասած, էդ հատվածը մեր քաղաքում տիրող երթևեկության թոռնոյի կվինտէսենցիան ա։ Ու Բնի՜կ Երևանցինե՜րը գուցե նեղանան ասածիցս, բայց էս հարցը եթե կարճ ժամանակում չլուծվեց, էս քաղաքն արժե վերանվանել Պարկինգաշեն»։ Աղբյուրը` Հակոբ Կարապետյան |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
