Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

«Իմ նկատմամբ հալածանքի բոլոր ձևերը կիրառել են, բացի սպանելուց»․ Էդգար Ղազարյան

43
Այսօր, 11:06
«Իմ նկատմամբ հալածանքի բոլոր ձևերը կիրառել են, բացի սպանելուց»․ Էդգար Ղազարյան

«Հրապարակումներ կան, որ ձեր վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, ինչի՞ մասին է խոսքը»,- 168TV-ի եթերում դիմելով հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ հարցրեց հաղորդավարը: «Ես էլ եմ տեղյակ միայն հրապարակումներից, ինձ իրավապահները այս պահի դրությամբ որևէ անհանգստություն չեն ներկայացրել։ Հուսով եմ, որ չեն ներկայացնի, որովհետև դա կարող է իրենց համար ավելի շատ անհանգստություն լինել, քան իմ։ Ինձ հետ մինչև հիմա գործի դուրս եկած բոլոր իրավապահները երջանկության մեջ չեն եղել։ Ես ինքս օրինավոր մարդ եմ, ապրում եմ օրինավոր կյանքով, և եթե որևէ մեկը փորձում է իմ նկատմամբ ապօրինություն, քաղաքական պատվերներ կատարել, ես տարբերվող եմ այդ իմաստով։ Ես նախապատրաստվում եմ և, նրանք, ովքեր ինձ հետ առնչություն են ունենում, առնչություն են ունենում նաև Քրեական օրենսգրքի էն հոդվածով, որ անմեղ մարդուն քրեական պատասխանատվության կանչելը հանցագործություն է»,- ասել է Ղազարյանը։ Նա նշել է, որ վերջին շրջանում իր նկատմամբ «հալածանքի բոլոր ձևերը կիրառել են, բացի սպանելուց»: «Բռնություն են գործադրել ինչպես խուլիգանների, այնպես էլ դիմակավորված ոստիկանների միջոցով: Քրեական վարույթներ են նախաձեռնել, քաղաքացիական հայցեր են ներկայացրել, աշխատանքից են ազատել»,- թվել է նա:

«Իրավապահների ինձ ներկայացրած անհանագստությունը ավելի շատ անհանգստություն կլինի իրենց համար»․ Էդգար Ղազարյան