Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Ադրբեջանը նորի՞ց հասավ իր ուզածին. «Հրապարակ»

59
Այսօր, 09:18
Ադրբեջանը նորի՞ց հասավ իր ուզածին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Որոշ իշխանականների երեկվա հայտարարությունները հուշում են, որ Փաշինյանն Ալիևի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին, և խաղաղության պայմանագրի մյուս կետերի շուրջ էլ են համաձայնության եկել։ Ժնևում՝ վեհաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուշագրավ բացահայտում է արել՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ»,- հայտարարել է նա և Ադրբեջանին կոչ արել․
«Մենք հրավիրում ենք Ադրբեջանին՝ դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»:
Ուշագրավ է, որ մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնից հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր 17 կետից բաղկացած պայմանագրի 13 կետի համաձայնեցման մասին՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված՝ դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը զուգահեռ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Սարգիս Խանդանյանն էլ երեկ իր հարցազրույցում աչքալուսանք էր տվել, թե Փաշինյանն Ալիևին առաջարկել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 1-2 հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ականների այս «դուխով» հայտարարություններից մեկ օր առաջ Ալիևը հերթական անգամ սպառնաց, որ չի ստորագրելու պայմանագիրը՝ մասնակի համաձայնեցված կետերով»: