Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ.

«Այնքա՜ն հաճելի է առանց քաղաքականության, չեք պատկերացնում»․ Վահան Քերոբյան

67
Այսօր, 14:54
«Այնքա՜ն հաճելի է առանց քաղաքականության, չեք պատկերացնում»․ Վահան Քերոբյան

«Քաղաքականություն վերադառնալու ցանկություն չկա։ Այնքան հաճելի է առանց քաղաքականության, չեք պատկերացնում»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ «Այն օրակարգը, որ հիմա իմ համար ձևավորում եմ, շատ ավելի ստեղծագործ ու հաճելի է»,-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ իշխանություններից նեղացած չէ, այլ ափսոսանք ունի, որ շատ ծրագրեր չի հասցրել իրականացնել ու տնտեսական մեծ աճ ապահովել։ «2022–23 թթ․ մեր տնտեսությունը Վրաստանի համեմատ առավել արագ էր աճում, սակայն 2024 թ.-ին արդեն այս հարաբերակցությունը փոխվել է»,-ասաց Քերոբյանը՝ կարծիք հայտնելով նաև, որ չլինելով քաղաքականության մեջ, կկարողանա պաշտպանել իր բիզնեսի շահերը։

«Այնքա՜ն հաճելի է առանց քաղաքականության, չեք պատկերացնում»․ Վահան Քերոբյան