Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ.

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ֆանտաստիկ անկեղծությամբ բացեց միջազգային հարաբերությունների մեխանիկան»․ Հակոբ Բադալյան

89
Այսօր, 13:48
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ֆանտաստիկ անկեղծությամբ բացեց միջազգային հարաբերությունների մեխանիկան»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը Նիդերլանդների վարչապետն էր մինչ այդ, ֆանտաստիկ անկեղծությամբ՝ մեկ-երկու նախադասությամբ բացում է միջազգային հարաբերությունների ամբողջ մեխանիկան:

Նա հայտարարում է, որ իրավական առումով Ուկրաինան միանգամայն կարող է հեռահար զենքով խոցել ՌԴ տարածքի խորքային թիրախներ, եթե տեսնի սպառնալիք, բայց արդյո՞ք առանձին երկրներ թույլ կտան անել դա: Սա ասում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար:

Այսինքն, նա ըստ էության ասում է՝ իրավունքը Ուկրաինայի կողմն է, բայց այդ իրավունքի նկատմամբ գերակայում է քաղաքականությունը, որով էլ առանձին տերություններ, բնականաբար խոսքն ԱՄՆ մասին է, կորոշեն՝ Ուկրաինան «իրավունք» ունի՞ կիրառել իր իրավունքը, թե՞ չունի:

Սա նորություն չէ վաղուց, բայց թերևս ոչ բոլորի համար: Համենայն դեպս մարդկանց, որոնք կարող են դեմքի ինքնավստահ հայտարարությամբ խոսել միջազգային իրավունքի և դրա «պաշտպանիչ» մոգության մասին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան