«Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներ չկան». Հունգարիայի արտգործնախարար
760
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 20:06
![]() Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու իրական հնարավորություն չունի, և դաշինքի անդամ երկրների մեծ մասը կիսում է այս տեսակետը, թեև այդ մասին բացահայտ չեն խոսում, ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Նախարարն ընդգծել է, որ դաշինքում զինված հակամարտության վիճակում գտնվող երկրի ընդգրկումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։ Նրա խոսքով, իրավիճակը սթափ գնահատողները հասկանում են, որ նման ռիսկ ստեղծելն անընդունելի է: Սիյարտոն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն անազնիվ են վերաբերվում Ուկրաինայի հետ. հանրային հարթակում խոսում են հնարավոր անդամակցության մասին, սակայն փակ դռների հետևում արտգործնախարարների ճնշող մեծամասնությունը կիսում է Հունգարիայի դիրքորոշումը՝ մերժելով Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հեռանկարը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
