Արևելյան Եվրոպայում, հնարավոր է, անապատներ ի հայտ գան
![]() Հարավային Եվրոպայի երկրները անապատացման վտանգի տակ են, եթե գլոբալ տաքացումը գերազանցի երեք աստիճան Ցելսիուսը, ասել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ջիմ Սքին: Նրա խոսքերը հայտնում է The Daily Telegraph-ը։ Նրա խոսքով՝ գլոբալ տաքացում ըստ Ցելսիուսի երեք աստիճանով կարող է տեղի ունենալ մինչև 2100 թվականը։ Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպան և Մեծ Բրիտանիան մինչև դարավերջ կբախվեն էլ ավելի մեծ տաքացման՝ մինչև հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Գլոբալ տաքացման ամենամեծ ռիսկերից մեկը կարող է լինել տաք և խոնավ կլիմայի զարգացումը: Սքին նշել է, որ դա կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել, մասնավորապես, Լեհաստանը կարող է դժվարություններ ունենալ կարտոֆիլի աճեցման հարցում, իսկ Իտալիայում կանհետանան կոշտ ցորենի սորտերը, որոնք օգտագործվում են մակարոնեղենի արտադրության մեջ։ Փորձագետն ասել է, որ մարդկությունն արդեն բաց է թողել գլոբալ տաքացումը Ցելսիուսի մեկուկես աստիճանից ցածր պահելու հնարավորությունը, և «հերոսական ջանքեր» կպահանջվեն երկու աստիճանից ցածր պահելու համար: Սքիի խոսքով՝ կլիմայի փոփոխությունն այլևս խնդիր չէ ապագա տասնամյակների համար, այն տեղի է ունենում հիմա, և մարդկությունը պետք է հարմարվի դրան։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
