Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

«Սրբազանը հիմա կես քայլ առաջ է Նիկոլից»․ Նաիրի Հոխիկյան

67
Այսօր, 09:36
«Սրբազանը հիմա կես քայլ առաջ է Նիկոլից»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Բագրատ Սրբազանի մուտքը Հ1 և ծավալուն ելույթը ուղիղ եթերում, ուղերձը ժողովրդին համարում եմ կարևոր հաջողություն այս պայքարում։ Անհրաժեշտ է, որ Սրբազանը հիմա ավելի զգույշ ու հաշվարկած քայլեր անի, քանի որ Նիկոլը փորձելու է հանրային հեռուստաընկերությունում եթեր տալը ծախել աշխարհի վրա որպես իր կառավարության ժողովրդավարության ապացույց։

Սրբազանը հիմա կես քայլ առաջ է Նիկոլից։ Ես գիտեմ, թե ինչպես մեկ քայլ առաջ անցնել, ու վստահ եմ՝ շարժման առաջնորդներ Բագրատ Սրբազանն ու Գառնիկ Դանիելյանն էլ գիտեն։

Սիրելի հայրենակիցներ, Սրբազան շարժման մասին կարծիք կազմելիս նայեք միայն ու միայն նշածս այս երկու գործիչներին, ուրիշ ոչ ոքի»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան