Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում». Ստեփան Դանիելյան

106
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 14:18
«Պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են գնացել։
Եկեղեցին հիմա սոցիալական ու քաղաքակրթական դերակատարություն ունի, եթե կարողանում է, եթե ոչ՝ ծիսակատարություններ մատուցող կառույց է։ Դա ոչ վատ է, ոչ լավ, դա քրիստոնեական քաղաքակրթության ներկա վիճակն է։
Նաև պետք է տարանջատել կրոնը և հավատքը։ Հավատքը մասնավոր դաշտում է գտնվում, կրոնը՝ հանրային։
Եզրակացությունը.
- Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, և պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում։
- Եթե ցանկանում եք եկեղեցին քննադատել, ապա քննադատեք իր սոցիալական ու բարոյաէթիկական դերակատարությունը վատ, կամ, առհասարակ, չկատարելու համար։
- Եկեղեցուն քննադատելը իր առաքելության մեջ չմտնող դերակատարությունը չկատարելու համար, ապա դրանով արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք առաքելությունը չեն կատարում»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան