ՌԴ Գլխավոր շտաբը խոստացել է ժամկետային զինծառայողներին չուղարկել Ուկրաինայի օկուպացված տարածքներ
![]() Զինվորական ծառայության զորակոչված ռուսները չեն ուղարկվի Ուկրաինայի այն շրջանները, որոնք օկուպացված են ռուսական բանակի կողմից, հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական և մոբիլիզացիոն տնօրինության պետի տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։ «Ցանկանում եմ նշել, որ զորակոչված զինծառայողները չեն ներգրավվի նոր շրջաններում հատուկ ռազմական գործողության առաջադրանքներում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ցիմլյանսկին, մեջբերում է ՏԱՍՍ-ը: Միևնույն ժամանակ, ոչ բոլոր ժամկետային զինծառայողները կուղարկվեն կանոնավոր մարտական ստորաբաժանումներ. մոտ մեկ երրորդը կհայտնվի ուսումնական կազմավորումներում և զորամասերում: Այնտեղ, ըստ Ցիմլյանսկու, նրանք «կյուրացնեն ժամանակակից ռազմական տեխնիկան և կստանան ռազմական մասնագիտություն»։ «Վարժանքների ավարտից հետո, ձեռք բերված հմտություններին համապատասխան, նրանք կուղարկվեն զորքեր»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։ Նաև զորակոչիկների մի մասը կուղարկվի գիտական միավորումներ՝ «գիտական և կիրառական խնդիրներ լուծելու» և սպորտային ընկերություններ, «որոնք ունեն բոլոր անհրաժեշտ պայմաններն ամենահեռանկարային մարզիկներին պատրաստելու համար»,- նշել է Ցիմլյանսկին։ Զինվորական ծառայության զորակոչի ենթակա են 18-30 տարեկան տղամարդիկ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ աշնանային զորակոչի ընթացքում բանակ պետք է ուղարկվի ընդհանուր առմամբ 133 հազար մարդ։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
