Կոմայի մեջ գտնվող երեխայի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
285
Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 19:24
![]() Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն, և հանգամանքները պարզվում են։ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքն ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Կոմայի մեջ հայտնված աղջնակի հարազատներն էլ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում ավտովթարի էին ենթարկվել։ Նրանք մեկնում էին աղջկան տեսակցության։ |

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
8012:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9209:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
9009:30
