Apple-ը ռուսական App Store-ից հեռացրել է 98 VPN ծառայություն
![]() Ամերիկյան Apple կորպորացիան ռուսական App Store-ից հեռացրել է 98 VPN ծառայություն, որոնք օգնում են շրջանցել արգելափակումը։ Դրանցից գրեթե 60-ն անհետացել է վերջին 2,5 ամսվա ընթացքում, գրում է Роскомсвобода-ն՝ վկայակոչելով GreatFire նախագծի տվյալները, որը վերահսկում է գրաքննությունը ինտերնետում։ Հետազոտության մեջ նշվում է, որ VPN ծառայությունների ավելի քան 20%-ն արգելափակվել է առանց հանրային ծանուցման։ Ըստ վերլուծաբանների, դա չի կարող բացատրվել ծրագրավորողների կամավոր հեռանալով, քանի որ հեռացումը տեղի է ունեցել որոշակի ամսաթվերում, ինչը կարող է վկայել հենց Apple-ի կողմից համակարգված գործողությունների մասին: «Այս կարևոր գործիքների միակողմանի սահմանափակումն առանց թափանցիկության կամ պատշաճ ընթացակարգի, Apple-ին մեղսակից է դարձնում պետական գրաքննությանը», - ասում է Բենջամին Իսմայիլը՝ GreatFire-ի App Censorship Project-ի տնօրենը: GreatFire-ը նշում է, որ Ռուսաստանը դարձել է երկրորդ երկիրը Չինաստանից հետո App Store-ում արգելափակումը շրջանցելու ծառայությունների հասանելիության հետ կապված սահմանափակումների մակարդակով։ Իրավիճակը կտրուկ վատթարացել է Ուկրաինա ներխուժումից հետո. 2022 թվականին ռուսական Apple հավելվածների խանութում հաստատված արգելափակված VPN ծառայությունների թիվը կազմել է 14, իսկ մինչև 2024 թվականի հունիսը հասել է 32-ի, ցույց է տալիս զեկույցը։ Մարտի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել արգելափակումը շրջանցելու միջոցների «գովազդի կամ հանրահռչակման» արգելքը, որը ներառում է VPN ծառայությունները։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
