Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Իրենց որոշումն է»․ Բագրատ Սրբազան

78
Այսօր, 10:00
«Իրենց որոշումն է»․ Բագրատ Սրբազան

Ինչպես հայտնի էր դարձել, Բևեռը դադարեցնում է հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետ։ Լրագրողների հետ զրույցում արձագանքելով հարցին՝ ի՞նչ խնդիրներ են առաջացել, Բագրատ Սրբազանն ասել է․ «Ոչ մի խնդիր։ Հայտարարել են՝ դադարեցնում են։ Մենք միասին ճանապարհ ենք անցնել, գնահատում եմ այդ ճանապարհը։ Մեր պայքարի գույներից մեկը պակասեց այս պահին։ Բայց ես վստահ եմ, որ իրենք նաև ճիշտ կգնահատեն շարժման բովանդակությունը, որովհետև որևէ մեկը որևէ կուսակցությունից չի բաժանվում կամ համագործակցում, կտրում այդ կուսակցությունից, սա ընդհանրական շարժում է ու պայքար․․․ Իրենց որոշումն է»։