Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«ՔՊ-ում վախենում են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու»․ Դանիել Իոաննիսյան

110
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ., 16:42
«ՔՊ-ում վախենում են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու»․ Դանիել Իոաննիսյան

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը հակասում է արձանագրված տրամաբանությանը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո:
Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հայեցակարգային առաջարկության եղանակով փոփոխության իրականացման առաջարկը:
Անդրադառնալով խորհրդի որոշմանը՝ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գել է․ «ՔՊ-ն որոշեց 2026 թվականի ԱԺ ընտրություններն անել Բենիտո Մուսոլինիի հորինած և Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրություն բերած՝ կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով:
Ենթադրում եմ, որ ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել):
Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը... 2017 թվականին ՀՀԿ-ն ուներ մանդատների քանակ և Ս.Սարգսյանին ընտրեց վարչապետ, բայց լեգիտիմության բացակայության պատճառով դա բերեց քաղաքական ճգնաժամի, ու Սարգսյանն այդ պաշտոնին 6 օր մնաց»: