«Այս հայտարարությունը նույնքան վտանգավոր է, որքան «Արցախը Հայաստան է և վերջ»-ը»․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, երեկ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առանց չափազանցության՝ այս հայտարարությունն նույնքան արկածախնդիր և վտանգներով լեցուն է, որքան «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության ամփոփումն էր: Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե մեր խոսքից ու կեցվածքից ոչինչ կախված չէր, պատերազմ միևնույն է՝ լինելու էր, կամա թե ակամա կասկածի տակ են դնում մեր պետականության գոյությունը: Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդրության, Ադրբեջանին, Թուրքիային, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նետված ձեռնոցի հետևանքը դարձավ Արցախի կորուստը: Նրա երեկվա հայտարարությունը խտացնում է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Փաշինյանի մտադրությունը: Դրա հետևանքը վճարելու է Հայաստանը՝ իր տարածքների և ինքնիշխանության հաշվին: Փաշինյանը գիժ չի, Փաշինյանը խելագար չի. նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանին ուղղված սպառնալիքները բխում են ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից և Թուրքիայից: Բայց նա այլ հռետորաբանությամբ չի կարող հիմնավորել, թե ինչո՞ւ է մտադրված հայ-իրանական սահմանից հանել ռուսական զորքերը՝ Վաշինգտոնի հորդորով և պահանջով»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48