Կրակոցներ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ
![]() Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 00։15-ի սահմաններում պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտենալով՝ նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները սկսել են հետապնդել նրանց։ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել, ավտոմեքենան թողել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում, դուրս եկել մեքենայից ու փախել, իսկ «յաշիկ»-ին պարեկները հետապնդել են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, վնասազերծել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 1 պարկուճ։ Քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
