«Հայկական դաշտում սկսվել է «Զանգեզուրի միջանցքի» գովազդը»․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան տակ։ Իսկական աղետ դարձած «փորձագետ-ամենագետները» համատարած երևույթ են, սակայն դրանք ծաղկում են հատկապես այն երկրներում, որտեղ թույլ են համապատասխան ինստիտուտները։ Հենց այդ տարատեսակ փորձագետներն են «հովանավորում» վերջին տարիների տապալված քաղաքականությունը՝ ողջ օրը եթերում արդարացնելով ընդունվող աղետալի որոշումները։ Հայկական իրականությունում հաճախ հայտնվում են նաև «միջազգային փորձագետներ», որոնք կոչված են օգնության հասնելու տեղական «խոսող գլուխներին»։ Դրանք ոչ միայն իրական մասնագետ չեն, այլ ավելին՝ նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը։ Այս թեմայով օրերս մի հեղինակավոր գիտական պարբերականում հրապարակվել է հետազոտող Արսեն Սապարովի հոդվածը (կարդալ այստեղ)։ Սապարովի նկարագրածը այսօր տեղի է ունենում արդեն «միջանցքի» և Հայաստանի վրա ճնշման այլ ձևերի համատեքստում»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48