Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ.

«ՀՀ իշխանությունը գործընթացին հետևում է լուռ դիտորդի դիրքերից»․ Տիգրան Աբրահամյան

79
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 11:36
«ՀՀ իշխանությունը գործընթացին հետևում է լուռ դիտորդի դիրքերից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» անթույլատրության վերաբերյալ, ոչ միայն արտահայտում է Իրանի կենսական շահերը, այլ որոշակի ազդանշաններ է փոխանցում առ այն, որ վերոնշյալ խնդիրը կարող է տարածաշրջանային անկանխատեսելի իրադարձությունների բերել:
Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո՛չ միայն խնդիր է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից, այլ ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում:
Ոչ պակաս վտանգավոր իրադրություն է նաև այն տեսանկյունից, որ շահերի բախման կենտրոնում գտնվող Հայաստանի իշխանությունը գործընթացին հետևում է օբյեկտի, իսկ որոշ դեպքերում՝ լուռ դիտորդի դիրքերից»: