«Ուզում են արդարացնել իրենց չգալը՝ մեղքը բարդելով եկեղեցու վրա»․ Միքայել Աջապահյան
![]() «Դեռ ամիս առաջ Մայր Աթոռում ամենաբարձր մակարդակով որոշում է կայացվել, որ իշխանություններին՝ օրվա վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետք է հրավիրել սեպտեմբերի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Մայր Տաճարի վերաօծման արարողությանը՝ անկախ ամեն ինչից»,- 24TV-ի եթերում ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր չի ստացել։ «Հրավերները պատրաստ էին առաքման և, դա իմանալով, իշխանությունը հայտարարել է, որ հրավեր չի եղել։ Իմ և մյուս հոգևորականների հեռախոսները հատուկ ծառայությունների կողմից լսվում են առավոտից մինչև իրիկուն։ Իրենք ունեն ականջներ նաև Մայր Աթոռում։ Ուրեմն, իրենք շատ լավ տեղյակ էին։ Երբ եկեղեցին արդեն պատրաստվում է հրավերներ ուղարկել, մեկ օր առաջ հայտարարում են, որ հրավիրված չեն։ Սա խոսում է արդեն միտումի մասին։ Այս պահին հրավեր արդեն գնացել է։ Իրենք ուզում են արդարացնել իրենց չգալը՝ մեղքը բարդելով եկեղեցու վրա, իբր եկեղեցին չի հրավիրել։ Սա լրիվ մանիպուլացիաների ոլորտից է։ Եթե իրենք հայ քրիստոնյա են, իրենք պետք է լսեին, տեսնեին, վեր կենային և գային»,-նշել է արքեպեսկոպոսը։ |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
