ՀԷՑ-ը՝ էլեկտրաէներգիայի անջատման պատճառների մասին
![]() ՀԷՑ-ում հրավիրվել է «Էլեկտրաէներգիայի անջատման պատճառները» թեմայով ասուլիս։ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը ներկայացրել է 2023-2024 թվականներին ԲԷՑ-ի կողմից որոշ աշխատանքների հետևանքով անջատումների քանակը՝ նշելով․ «Այս անջատումները տևողությամբ կարճատև են, սակայն դրանք լինում են մասշտաբային, արդյունքում հոսանքազրկվում է հանրապետության գրեթե 1/3-ը, ինչը ժողովրդի մոտ մեծ արձագանք է ստանում»,- ասել է նա՝ անդրադառնալով մասնավոր մի քանի դեպքերի, առաջինը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ հոսանքի անջատմանը․ «Մինչև հայտնի վթարի օրը, Օպերայում մի քանի անգամ հոսանքազրկումներ են եղել, մեր անձնակազմը ստուգայցեր է կատարել, ասել, որ տրանֆորմատորներից մեկը ենթակա է փոխման, թատրոնն անտեսել է մեր մասնագետի ասածը, ինչից հետո եղել է վթարը»,- նշել է նա՝ խոսելով նաև Աբովյանի մարզադաշտի՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման մասին․ «Ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել էինք գրություն՝ իրենց բալանսում գտնվող երկու տրանսֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ, արդյունքում խաղի օրը ծանրաբեռնվածությունն ընկել է մեկ տրանսֆորմատորի վրա, ինչի հետևանքով մարզադաշտը հոսանքազրկվել է»: |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
