Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Ահա այս Թուրքիայի հետ է «խաղաղություն» հաստատում Նիկոլ Փաշինյանը». Անդրանիկ Թևանյան

185
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ., 17:12
«Ահա այս Թուրքիայի հետ է «խաղաղություն» հաստատում Նիկոլ Փաշինյանը». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոլդու Փաշինյան-2

Թուրքիայի նախագահ Էրդողանը այս էլ որերորդ անգամ դրական լույսի ներքո հիշում է Հայոց ցեղասպանության իրականացման պարագլուխներից հանդիսացող Էնվեր փաշային։ Դա նույնն է, որ Գերմանիայի այսօրվա ղեկավարը հիշեր Հիտլերին, Հիմլերին կամ Գեբելսին, այն էլ՝ դրական լույսի ներքո և հիացական մեկնաբանություններով։ Նաև ավելացներ, որ այժմյան Գերմանիան նրանց գործի շարունակողն է ուզում լինել։
Էրդողանի ուղերձն այն է, որ իրենք թուրանական աշխարհ են ուզում կառուցել։ Աշխարհ, որի կառուցման համար Հայաստանը պետք է վերանա։
Ահա այս Թուրքիայի հետ է «խաղաղություն» հաստատում Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանից ժամանակ մուրալով ՀՀ սահմանադրության փոփոխության հարցում։
Ահա այս Թուրքիայի հետ է «երկխոսում» Փաշինյանը՝ զուգահեռաբար հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելով»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան