Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.

«Նա մեծ մարդասեր ու հայրենասեր էր». մահացել է Զավեն Խանջյանը

153
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ., 23:30
«Նա մեծ մարդասեր ու հայրենասեր էր». մահացել է Զավեն Խանջյանը

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորը ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի վախճանի մասին:
Ես միշտ մեծ սիրով ու ակնածանքով եմ հաղորդակցվել պարոն Խանջյանի հետ, ում հպարտությամբ կարող եմ համարել իմ ավագ ընկերը: Նա իրապես մեծ մարդասեր ու հայրենասեր էր, բարձր արժեհամակարգի ու ինտելեկտի տեր, ում ոսկե սիրտը բաբախում էր քրիստոնեական հավատով ու սիրով՝ մշտապես պատրաստ խոնարհ ծառայության:
Զավեն Խանջյանն անձնվեր էր իր առաքելության մեջ, միշտ ոգեշնչելով և առաջնորդելով շատ-շատերին՝ իր անսասան հավատքով, իմաստությամբ ու բարությամբ։ Տասնամյակներ շարունակ նրա մտքերն ու գործերը եղել են Հայրենիքում՝ առանձնահատուկ հոգածություն ու նվիրում ցուցաբերելով Արցախի հանդեպ:
Նրա պայծառ վաստակն ու օրինակելի ուղին կմնան միշտ մեր սրտերում, իսկ հիշատակը, որպես լույսի շող, կուղեկցի մեզ ողջ կյանքում։
Ցավակցում եմ պարոն Խանջյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են այս ծանր կորուստը:
Թո՛ղ հոգիդ լուսավորվի ու փառավորվի երկնային հավերժական կյանքում, Մեծ Մա՛րդ:
Լուսանկարում՝ Լոս Անջելեսի նրա տանը, 2021թ. Հոկտեմբերի 26»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան