Վրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը
![]() Վրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը: Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է ենթակառուցվածքային լայնածավալ նախագիծ՝ Ռուսթավի-Սադախլո չորս երթևեկելի գոտիով նոր մայրուղու կառուցումը, որը Հայաստանը կկապի միջազգային E60 մայրուղուն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Նախագիծը, որը գնահատվում է 250 մլն եվրո, ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհի զարգացման վարկային համաձայնագրի մաս։ Մոտ 30 կիլոմետր երկարությամբ նոր երթուղին կանցկացվի գործող ճանապարհին զուգահեռ և կներառի 11 կամուրջ: Այս շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար։ Նոր ճանապարհը Հայաստանին կտրամադրի. 2. եվրոպական Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու նախագծի մաս անուղղակիորեն դառնալու հնարավորություն, 3. հոծ տրանսպորտային միջանցք Վրաստանի տարածքով: Երկու երկրների համար այս նախագծի կարևորությունը դեռևս 2021 թվականին ընդգծել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն՝ դա անվանելով բեկումնային թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
