Նորավանքը՝ ոստիկանության համար փող տպելու վայր
«Նիկոլ Փաշինյանի խոսքն այլևս ոչ մի նշանակություն ու ազդեցություն չունի ոչ միայն հանրության տարբեր շերտերում, այլ նույնիսկ պետական համակարգում, ներառյալ ուժային կառույցները»,- գրում է «Times.am»-ը՝ հավելելով, որ ոստիկանությունն անթաքույց արհամարհանքով է վերաբերվում Փաշինյանի խոսքին։ Լրատվականը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում կրկնել, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց իր այդ մտքի հետ համաձայն չեն ուժային կառույցները, տվյալ դեպքում Վայոց Ձորի ոստիկանությունը։ «Նորավանք» պատմամշակութային համալիրում ոստիկանությունն իրականացնում է հերթապահություն, ընդ որում նաև քաղաքացիական հագուստով։ Սակայն պետք չէ շտապել հետևություններ անելիս. հերթապահության նպատակը ոչ թե այցելուների անվտանգությունն ապահովելն է, այլ նրանց տուգանելու մոլուցքը։ Հավելենք նաև, որ գործում է հատուկ մշակված մեխանիզմ։ Ոստիկաններից նա, որը քաղաքացիական հագուստով է, որպես սովորական այցելու շրջում է մարդկանց մեջ, նկատելով որևէ ծխող այցելուի, մոտենում է նրան, նախ զգուշացնում, որ տարածքում ծխել չի կարելի, այնուհետև առանձնանալով «հանցագործի» հետ, նրան ակնարկում է փոխշահավետ գործարք կամ տեղում արձանագրություն 50 հազար տուգանքի չափով, կամ «ընկերավարի իրար հասկանալ», բնականաբար գումարային շահագրգրվածության տեսքով ու միմյանց «բարի ծառայություն» ու «բարի ճանապարհ» մաղթանքներ։ Եթե հաշվենք, թե հատկապես տարվա այս սեզոնին ինչ ծավալի այցելություններ են լինում «Նորավանք» համալիր, ապա անկասկած կարող ենք վստահ լիներ, որ հայոց պատմամշակութային վայրերը ոստիկանության համար անսպառ փող «տպելու» հաստոց են»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Ցանկացած սցենարի պատրաստ եմ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
4011:48Ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4611:36«Չեմ դավաճանել Վարդան Ղուկասյանին, դրա համար ինձ մանդատից զրկում են». Անուշ Գինոսյան (տեսանյութ)
5911:30Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը (տեսանյութ)
5210:30Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5510:06Սեպտեմբերի 22-ին ամեն բան պարզ կդառնա. «Հրապարակ»
6809:12