Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.

Վթարների հետևանքով Սպիտակի բուժկենտրոն է տեղափոխվել 7 վիրավոր. մեկը մահացել է

149
Կիրակի, 04 օգոստոսի, 2024 թ., 00:36
Վթարների հետևանքով Սպիտակի բուժկենտրոն է տեղափոխվել 7 վիրավոր. մեկը մահացել է

Օգոստոսի 3-ին Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկու տաբեր ավտովթարների հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 7 տուժած։

Նշված ժամանակահատվածում բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում ստացվել են ևս մի քանի վթարների մասին ահազանգեր:
Ելնելով իրավիճակից՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի հանձնարարությամբ աշխատանքի են անցել նաև տնային հերթապահություն իրականացնող շտապօգնության 3 բրիգադաները:
Այս մասին հայտնել է ԲԿ-ի մամուլի ծառայությունը:

«7 տուժածներին արդեն բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, միևնույն ժամանակ հենց տեղում կազմակերպվել եւ իրականացվել են համապատասխան բոլոր հետազոտությունները։

7 վիրավորներից երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Մյուս վիրավորների վիճակը գնահատվել է միջին, ծանր և ծայրահեղ ծանր: Տուժածներից մեկը դրենավորվել է: Վիճակը գնահատվում է շարունակում է մնալ միջին ծանրության։

Մյուս վիրավորը բժշկական կենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, գանգուղեղային վնասվածք:

Չնայած բժիշկների կողմից կատարված բոլոր անհրաժեշտ գործողություններին, այդ թվում՝ վիրահատական, տուժածը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ»: