Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանում
369
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2024 թ., 19:06
![]() Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում: Մասնավորապես՝ Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց – Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
