Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը
2270
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 09:12
![]() Այսօր՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան, Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։ Նշվում է, որ Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են՝ Թեհրանում իրենց կեցավայրի վրա հարձակումից հետո։ Միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրում ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել։ Իսրայելն առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը: Նշենք, որ Հանիեն սպանվել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց ժամեր անց: |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
