«Ալիևի բարբաջանքին առ այս պահը պատասխան չի հնչել»․ Դիլբարյան
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «իլհամ ալիևի սույն բարբաջանքին առ այս պահը պատասխան չի հնչում, ԱՄՆ գուժած «բարդ փոխզիջումնե՞րն» են․ «Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք սպասում ենք հստակ հայտարարություն, առ այն թե ինչպես և երբ պետք է ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, որոնք վտարվել են այսօրվա Հայաստանի տրածքից՝ Արևմտյան Ադրբեջանից, վերադառնան իրենց պատմական տարածքներ՝ ապրելու կամ այցելելու նպատակով։ Հատկապես որ, ըստ մեր տվյալների, 90% բնակավայրերը, որոնք ժամանակին բնակեցված են եղել ադրբեջանցիներով այսօր բնակեցված են հայերով»։ Փաստորեն ՀՀ գործող վարչախումբն իր արձակուրդ վայելող վարչապետի հետ 0 դիվանագիտություն, 0 ինքնիշխանություն, 0 անկախություն կարգախոսով գնում են առաջ։ Տեսե՛ք Փաշինյանը իլհամի հետ չի հանդիպել, այդ ինչո՞ւ, որպեսզի չասի, չպատասխանի, թե ողջ Ադրբեջան կոչվող և հարակից հարազատ Թուրքիայի զավթած տարածքներում հազարամյակներով հայեր են ապրել, այժմ դրանք բնակեցված են թյուրք-ազերիներով, կամ էլ դատարկ են, որ Բաքվում, Գանձակում, Սումգայիթում, Շահումյանի շրջանում, Գետաշենում, Նախիջևանում մինչև վերջին ցեղասպանությունը և էթնիկ զտումները միլիոնից ավելի հայ է ապրել, մեր պատմական հուշարձաններն են եղել, շիրմատներ՝ թվագրված տապանաքարերով, որ բուլդոզերներով մարդասպան ստահակի պես ավերել ու քանդել են, իսկ տերերին խոշտանգել, որ մազապուրծ փախչեն, ապա՝ 2023 թվականի ահաբեկչությունից և շարունակական ցեղասպանությունից հետո հայեր չեն մնացել ողջ Արցախի զավթված տարածքում։ Իսկ թյուրքական ժողովուրդների մայրաքաղաք հռչակված Շուշին հայոց քաղաք է, որ վերստին բռնազավթել են հանցագործ պատերազմում ներքին ծախու թշնամիների աջակցությամբ․․․Հարցնող չկա, թե մեր հայրենակիցները, ցեղասպանվածների սերունդները ե՞րբ և ի՞նչ պայմաններով, փոխհատուցմամբ են վերադառնալու իրենց տուն, հայրենիք։ Այս և նման հարցերն ու իրական, պատմական բոլոր փաստերով ամրագրված իրողությունները չհնչեցնելո՞ւ, չասելո՞ւ համար է Փաշինյանը հրաժարվել ալիևին հանդիպել, աղան հանկարծ կբարկանա, իսկ ինքն ու իր կուսակցախումբը հույս ունեն Կիրանց-2, 3 գործողություններն իրականացնել, Տիգրանաշենն ու Սյունիքի տարածքները որպես միջանցք հանձնե՞լ ու այդ գնով վասալի իշխանություն պահե՞լ։ Իրենց դեմ քաղաքական համակարգային պայքար չկա, գոտեպնդվել են։ Կլռեն, կնվաստանան, Հայաստանը գետնաքարշ անպետություն կդարձնեն, միայն թե իշխանության փշրանքներ պահեն, ոմանք էլ հիփոթեքային վարկ փակեն, պարգևավճար ստանան։ Չեն փակի, չեն ստանա, աղան թույլ չի տա, ճակատագիրն էլ․․․»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |
Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա
6501:06«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում». Դերենիկ Մալխասյան
3901:00«Կարելի կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու». Գարիկ Քեռյան
4400:54Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ ունի անձնական պատճառ (լուսանկար)
4900:30«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան
49Երեկ, 23:42Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են
114Երեկ, 20:36