«Ադրբեջանը պահանջների նոր փաթեթ է առաջ քաշում»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Իրականում, եթե Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, պետք է փոխի իր սահմանադրությունը, անցկացնի հանրաքվե և ապահովի Զանգեզուրի միջանցքի հասանելիությունը Ադրբեջանին։ Ադրբեջանի հետ սերտ խաղաղության հասնելու համար նրանք պետք է իրականացնեն սահմանների սահմանազատում և սահմանազատում Ադրբեջանի պայմաններին համապատասխան»,- այս մասին ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Նագիֆ Համզաևը՝ մեկնաբանելով Լոնդոնում չկայացած հանդիպումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պահանջների նոր փաթեթ է առաջ քաշում, հայկական կողմն էլ ձգտում է խուսափել նման քննարկումներից։ Բայց խուսափելու համար, ցավոք, շատ են ուշացել, ի սկզբանե՝ պետք չէր վերցնել Ադրբեջանի երազանքների ցուցակն ու սեփական ժողովրդին հարկադրել գնալ այդ ճանապարհով ու այդ նվաստացման և միակողմանի զիջումների քաղաքականության անունն էլ դնել՝ «խաղաղություն»․․․»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա
6501:06«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում». Դերենիկ Մալխասյան
3901:00«Կարելի կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու». Գարիկ Քեռյան
4400:54Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ ունի անձնական պատճառ (լուսանկար)
4900:30«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան
49Երեկ, 23:42Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են
114Երեկ, 20:36