«Մարզպետը փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ»․ Ոսկանյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանց գյուղի բնակիչները հայտնեցին,որ Տավուշի մարզպետարանը գյուղի բնակիչներին դրամական փոխհատուցում տալու մասին փաստաթղթեր է ստորագրել տալիս։ Այդ թղթերը լրիվ դատարկ չեն, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց Կիրանց գյուղի բնակիչներին պետության կողմից որքան գումար է մինչ այժմ տրվել, ընդհանուր որքան գումար է նախատեսված այդ նպատակով, ինչ սկզբունքով են որոշվում Կիրանցի բնակիչներին փոխհատուցվող գումարների չափերը։ Մարզպետը պատասխանել է՝ այդ հարցով առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմին։ Մարզպետը չի նշել, թե որն է համապատասխան լիազոր մարմինը։ Մարզպետարանը զբաղվում է հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցման հարցով, սակայն մարզպետը հրաժարվել է այդ մասին հարցին պատասխանել, նա փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա
6501:06«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում». Դերենիկ Մալխասյան
3901:00«Կարելի կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու». Գարիկ Քեռյան
4400:54Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ ունի անձնական պատճառ (լուսանկար)
4900:30«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան
49Երեկ, 23:42Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են
114Երեկ, 20:36